ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ո՞վ է նա

Ո՞վ է նա
03.12.2020 | 23:11

ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ. ՀՀ առաջին
վարչապետ: ՀՀՇ առաջին նախագահ:
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ-կոորդինատոր: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ:


Ասվա՞ծ է ամենը: Դեռ ո՛չ:
Լիդեր է բնությունից: Եղեռնից մազապուրծ, Երևան եկած Մանուկյանների երկրորդ սերնդի մաթեմատիկոսներից է. հայրը` Միքայել Մանուկյանը, ֆիզմաթ գիտությունների դոկտոր-պրոֆեսոր էր: Ֆիզիկոսներին մշտապես պետք է լուրջ վերաբերվել. նրանք մեծանում, պաշտոն են ստանում, նաև` երկար խաղացողներ են:


Նրա մասին ասում են` դասական քաղաքական գործիչ` բոլոր ժամանակներում: Չնայած, վերջին տարիներին ակտիվ քաղաքականությամբ կարծես չէր զբաղվում: Ինչպես տեսնում եք` քաղաքականությունը նրանով զբաղվեց. այն էլ` բավականին բարձր մակարդակներում. թե՛ գեո, թե՛ մնացյալ տեսանկյուններից. այս դժվար պահին, անցումն ապահովելու համար, լիդերի նրա թեկնածության վրա կանգ է առել նաև անձամբ «ինքը»` մեր բարեկամ Մոսկվան:
Դժվար ենթարկվող անհատականություն է: Ինչպես Արթյուր Ռեմբոն կասեր` անհնազանդների ցեղից է. ընդդիմադիր տեսակ` էությամբ:

Որոշակի նիցշեիզմ կա ներսում: Իշխանյանների և Մանուկյանների միջավայրում հասունացած գործիչը քաղաքականությունն զգում է օդում, ինտուիտիվ…
Լուրջ ինտելեկտուալ է, և համեմատությունն այսօրվա թավշյա դավաճանների հետ ոչ
միայն կաղ է լինելու, ինչպես ցանկացած համեմատություն,
այլև` քոռ, քաչալ, դաբլ դավաճան:


1967-ին Մոսկվայում` ապրիլի 24-ին Թուրքիայի դեսպանատան մոտ ցույց կազմակերպելու համար ստիպված էր թողնել Մոսկվայի համալսարանը: Հետագայում` 88-ին, նա կրկին «վերադարձավ» Մոսկվա, արդեն` «Մոսկովսկայա տիշինա»` քաղբանտարկյալի կարգավիճակով, որպես «Ղարաբաղ» կոմիտեի անդամ:
Նույն «անհանզանդության» պատճառով, վարչապետ նշանակվելուց մեկ տարի անց, հրաժարական տվեց: 1991-ի սեպտեմբերին: Ասվում է` իր ագրարա-
յին քաղաքականության շնորհիվ էր, որ այդ օրերին Հայաստանը փրկվեց սովից, հնարավոր եղավ երկիրը հեռու պահել քաոսից: Դրանք նաև ռուբլու դևալվացիայի օրերն էին:


Յուրօրինակ կարմայական հանգույց է. առաջին վարչապետն է եղել, հիմա էլ… Չէ, վերջինը չէ: Նիկոլիզմը ջնջխելու, մեր հոգիները նրանից ազատագրելու վարչապետի է վերածվում, որ պետք է նախապատարաստի քայքայված երկրի վաղվա օրը… Կամենք` հաջողի:


1992-93-ին պետնախարար-պաշտպանության նախարար էր: Տարիներ, երբ ոչ միայն պատերազմ էր, այլև հեղափոխական ռոմնատիզմին փոխարինելու էին գալիս պրագմատիկ իրողություններն ու հաշվարկերը: Բնությունից լիդեր, հավակնոտ երկու գործիչնե-
րի` ԼՏՊ-ի և Վազգեն Մանուկյանի ինտելեկտուալ գլուխներն այլևս մեկ կաթսայում չեփվեցին. Լևոնի և Վազգենի միջև վաղուց նկատվող մախաթն այլևս հնարավոր չէր թաքցնել պարկում: Մանուկյանը հեռացավ թիմից. դարձավ Լևոն Տեր-Պետրոսյանի միֆը քանդող նախակարապետը:


Կարիերայի պիկը դարձնելով 96-ը, երբ որոշ գնահատումներով, նա՛ դարձավ «Վազգեն-նախագահ», սակայն ՀՀՇ-ն որոշեց` չկա նման բան. չգնաց երկրորդ պտույտի, հնարավություն չտվեց ԱԺՄ լիդերին` վավերացնել իր դեֆակտո հաղթանակը, շամպայն խմեց ու ԼՏՊ-ին հայտարարեց «ընտրված» ազգընտիր` հընթացս Արշալույսգեյթում հայհոյելով Քլինթոնի մորը` պատրաստ լինելով մի 800 էլ հանուն դրա «վարի տալու»:

1998-ի նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րին, որ­պես­զի կր­կին կանխ­վի Վազ­գեն Մա­նու­կյա­նի մուտ­քը մեծ քա­ղա­քա­կա­նու­թյուն, քա­ղա­քա­կան մո­դե­րա­տոր­նե­րը խա­ղի մեջ մտց­րին Կա­րեն Դե­միր­ճյա­նին, ին­չը նրան կր­կին պա­հեց լու­սանց­քում. նա կր­կին խա­ղից դուրս մնաց:
2003-ին ար­դեն «Ար­դա­րու­թյուն» դա­շինքն էր, ո­րը որ­քան ի­րադ­րա­յին ա­ռա­ջա­ցավ, նույն­քան էլ ի­րադ­րա­յին` «հալ­վեց» ներ­քա­ղա­քա­կան հոր­ձա­նու­տում:


2009-ից մինչև վեր­ջերս ղե­կա­վա­րում էր Հան­րա­յին խոր­հուր­դը:
Ա­յիբ­նե՞ր: Որ­քա՜ն ա­սես: Ժանտ է: Կոմպ­լեքս­ներ ու­նի: Չի մո­ռա­նում ո­չինչ ու ոչ մե­կին: Սա­կայն ու­նի նաև խե­լամ­տու­թյուն` դրանք շր­ջան­ցե­լու, խա­ղը վե­րա­նո­րո­գե­լու` ձվե­րը մի քա­նի զամ­բյուղ­նե­րում դնե­լու:
Այլ կերպ ա­սած` այս պա­հին նա մեր` ա­նա­պա­տում կան­չո­ղի ձայնն է, ո­րի պատ­մա­կան ա­ռա­քե­լու­թյու­նը կլի­նի հա­յոց ա­նեծ­քը` Նի­կոլ ա­նու­նով, դուրս շպր­տել-նե­տել աղ­բա­նոց, նա­խա­պատ­րաս­տել բուն ընտ­րու­թյուն­նե­րը, նաև այն վար­չա­պե­տի մուտ­քը, ո­րի քու­ղե­րը կկա­պի ա­պա­գա խոր­հր­դա­րա­նը… եր­կիրն այս ծանր, ան­հույս փո­սից դուրս հա­նե­լու հա­մար:
Նրա՞նք ով­քեր են: Կա­րեն Կա­րա­պե­տյա՞ն: Մի­քա­յել Մի­նա­սյա՞ն: Էդ­մոն Մա­րու­քյա՞ն: Ար­թուր Վա­նե­ցյա՞ն....


Թե՞ բո­լո­րին կե­փի մեկ կաթ­սա­յում, որ­պես կա­րող ու­ժեր` եր­կիրն այս ա­հար­կու ժա­մա­կաշր­ջա­նից դուրս հա­նե­լու հա­մար:
Կա­մենք:


Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ

Դիտվել է՝ 44952

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ